Բնակչության վերարտադրությունը

Հոկտեմբերի 19-26

          Похожее изображение Դասի հղում՝

 

 

 

 

1․ Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։

2․ Զարդացած և զարգացող երկրներում ի՞նչ ժողովրդագրական քաղաքականություն են իրականացնում։

3․ Ուրվագծային քարտեզի վրա նշել 15 պետություններ, որոնք պատկանում են վերարտադրության առաջին տիպին։

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշել 15 պետություն, որոնք պատկանում են վերարտադրության երկրորդ տիպին։

5․ Նշված երկրները դասավորել ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի․

Կանադա, Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Ֆրանսիա, Իսպանիա, Սինգապուր, Չիլի, Ավստրիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Արգենտինա, Հունաստան, Իտալիա, Լյուքսենբուրգ, Ղազախստան, Նորվեգիա, Գերմանիա, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բելառուս, Բոլիվիա, Ավստրալիա։

World_map_blank.png

Реклама

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները։ Առաջադրանք

 

1․ Ուրվագծային քարտեզի վրա նշե՜լ ՀՀ մարզերը և մարզկենտրոնները։

 

Похожее изображение

 

2․ Թվարկե՜լ Հայաստանի Հանրապետության հարևան երկրները։

3․ Նայեք քարտեզին և թվարկեք Երևանի հարևան մարզերին։

4․ Որո՞նք են ՀՀ-ի գլխավոր քաղաքները։

5․ Նշել տարածքով ամենամեծ և ամենափոքր մարզերը։

6․ Ո՞ր մարզում է գտնվում   Սևանա լիճը։

7․ Որ մարզն է ո՞ր ունի համանուն մարզկենտրոն։

8․ Որտե՞ղ է գտնվում ձեր բնակավայրը։

9․ Ո՞ր մարզն է որ սահման չունի հարևան երկրների հետ։

10․ Որ մարզն է գտնվում հետևյալ մարզերի կենտրոնում՝

  • Շիրակ, Արագածոտն, Կոտայք, Տավուշ
  • Շիրակ, Լոռի, Կոտայք, Արմավիր
  • Արմավիր, Երևան, Կոտայք, Գեղարքունիք, Վայոց Ձոր
  • Արարատ, Գեղարքունիք, Վայոց Ձոր
  • Լոռի, Կոտայք, Գեղարքունիք

 

Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները

Մեր հանրապետության կառավարության նստավայրը մայրա­քաղաք Երևանն է: Այստեղ են կայացվում մեր երկրի համար ամե­նակարևոր որոշումները: Իսկ հիմա պատկերացնենք, թե  ի՞նչ կկա­տարվեր, եթե հեռավոր կամ թեկուզ և մայրաքաղաքին մոտ գտնվող ցանկացած մեծ ու փոքր բնակավայրի առօրյա հարցերով զբաղվեին միայն Երևանում: Իրենց հուզող ցանկացած խնդրի լուծման համար մարդիկ ստիպված պետք է երկար ճանապարհ հաղթահարեին Երևան հասնելու համար: Այդպիսի անհարմարություններից խուսափելու համար Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանված Է վարչատարածքային միավորների՝ մարզերի: Դրանք 10-են Читать «Հայաստանի Հանրապետության մարզերը և քաղաքները» далее

Աշխարհի բնակչության թիվը և շարժը

Դասի հղումը

Այլ հղում 1 2

1․ Ինչպե՞ս են որոշում բնակչության թիվը։

2․ Ինչու՞ է  բնակչության թիվը զարգացած երկրներում ավելի քիչ, քան ոչ զարգացած երկրներում։

3․ Ի՞նչ խնդիրներ կարող է հանգեցնել բնակչության արագ աճը։

 

Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։

Читать «Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն» далее

Մեր հայրենիքի անցյալն ու ներկան

 

Երբևէ եղե՞լ ես Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում: Եթե այո, ապա այնտեղ դու տեսել ես հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին Նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները: Читать «Մեր հայրենիքի անցյալն ու ներկան» далее

Նախագիծ

 Անվանումը ՝ Աշխարհի պետությունների խմբավորումը և  տիպաբանությունը

Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝  7-րդ դասարան

Իրականացման տևողությունը ՝1 շաբաթ

Նախագծի նպատակն է ներկայացնել  աշխարհի երկրների խմբավորումը ըստ իրենց զարգացվածության մակարդակի,սովորողները կարողանան աշխատել քարտեզի հետ, կարողանան պայմանական նշանների միջոցով քարտեզ կարդան, ինչպես նաև  ուսումնասիրել տարբեր երկրների ցուցանիշները  և համեմատեն  միմիյանց հետ և ստեղծեն ինքնուրույն քարտեզներ։ Ձևավորել քարտեզ կարդալու ու քարտեզ ընթերնելու ունակությունները։

Читать «Նախագիծ» далее

Վերապատրաստման 3-րդ օր

Վերապատրաստման 3-րդ օրը տեղի ունեցավ Մայր դպրոցում Կենտրոնական ընթերցասրահում։ Մեզ ներկայացրեցին բլոգների ձևակերպում ինչպես է այն ստեղծվում ,ինչպես է ձևակերպվում համապատասխան պահանջներին։

Ներկայացվեց մեր կողմից կազմված նախագծերը, կատարեցինք քնարկումներ։

Ներկայացվեց թե ինչպես պետք է մեր կողմից կատարված աշխատանքները դրան զուգահեռ նախագծերը կցվեն բլոգներում։

Վերջում կատարեցինք օրվա ամփոփոում։

Աշխարհի պետությունների խմբավորումն ու տիպաբանությունը

Դասագրքի հղումը

1,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ տարածքի մեծության հետևյալ խմբերում, գերխոշոր, խոշոր, միջին, փոքր
Նիդերլանդներ, ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Պակիստան, Մոնղոլիա, Հայաստան, Ուկրաինա, Արգենտինա, Մոնակո, Անդորրա, Իսրայել, Ռուսաստան, Նիգերիա, Ավստրալիա, Կամերուն։

2,Ներքոհիշյալ երկրները դասավորել ըստ բնակչության թվի նվազման

Նիգերիա, Ալբանիա, Բելգիա, Իտալիա, Մեքսիկա, Բրազիլիա, Եգիպտոս, Կիպրոս, Ճապոնիա, Ուրուգվայ, Լիբանան, Սիրիա

3,Ուրվագծային քարտեզի վրա նշել տարծքով ամենամեծ 15 պետությունները

4,Ուրվագծային քարտեզի վրա նշել բնակչության թվով խոշոր 15 երկրները։