Առաջադրանքների փաթեթ

01․09-11․09․2022թ․

Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը

Դասի հղում։

  1. Վերլուծել Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական դիրքի առանձնահատկությունները:
  2. Բնութագրել Հայկական լեռնաշխարհի վերաբերյալ աշխարհագրական հետազոտությունները տարբեր ժամանակներում:
  3. Քարտեզներից օգտվելով նշի՜ր
    • Արևելա-Պոնտական լեռներ, Հայկական Տավրոս, Հայկական Պար
    • Սևանա լիճ, Վանա լիճ, Սևանա լիճ
    • Ճորոխ գետը, Արաքս գետը,Եփրատ գետը, Տիգրիս գետը
    • Նշիր նաև լեռան բարձրությունը
    • Մասիս լեռը, Սիս լեռը, Արագած լեռը, Թոնդրակ լեռը, Սիփան լեռը, Մարութա լեռը, Ջիլո լեռը և Արարատ լեռ

06․09-11․09․2021թթ․

Հայկական լեռնաշխարհի ռելիեֆը

Դասի հղումը

  1. Ի՞նչ տարածք է գրավում Հայկական լեռնաշխարհը: Որո՞նք են նրա սահմանները:
  2. Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերը, և ո՞ր ջրային ավազաններին են
    դրանք պատկանում:
  3. Ի՞նչ խոշոր լճեր կան Հայկական լեռնաշխարհում, ի՞նչ առանձնահատկություններ
    ունեն դրանք:
  4. Ինչո՞վ է բացատրվում Հայկական լեռնաշխարհի սեյսմիկ ակտիվությունը, և ի՞նչ
    ավերիչ երկրաշարժեր են գրանցվել այստեղ:
  5. Ի՞նչ օգտակար հանածոներով է հարուստ Հայկական լեռնաշխարհը: Ներկայումս
  6. Հայաստանի Հանրապետության տարածքում ի՞նչ օգտակար հանածոներ կան:
  7. Քանի՞ «աշխարհներից» էր կազմված Մեծ Հայքը: Պատմական Հայաստանի ո՞ր
    նահանգների տարածքն է ընդգրկում ներկայիս Հայաստանի Հանրապետությունը:
Լեռնագրությունը — դաս։ Աշխարհագրություն, 9-րդ դասարան.
Մեծ Հայք և Մեծ Հայքի քարտեզը — Ալեքսանդրա Կոմարսկայայի բլոգ

13․09-17․09․2021թթ․

Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնութագիրը

Դասի հղում։

  1. Վերլուծել այն միջազգային իրադարձությունները, որոնց արդյունքում ձևավորվեցին Խորհրդային Հայաստանի սահմանները, և ի՞նչ ժառանգություն ստացավ ներկա անկախ Հայաստանի Հանրապետությունը։
  2. Թվարկել և գնահատել Հայաստանի Հանրապետության տնտեսաաշխարհագարական դիրքի և քաղաքաաշխարհագրական դիրքի մեզ համար նպաստավոր և ոչ նպաստավոր հանկանիշները։ Արդյո՞ք կարելի է ոչ նպաստավոր հատկանիշները դարձնել նպաստավոր։
  3. Վերլուծել ներկա իրավիճակում ՀՀ-ի տնտեսաաշխարհագրական դիրքը։
  4. Ուրվագծային քարտեզի վրա առանձնացնել ՀՀ-ի և Արցախի Հանրապետության ներկա սահմանները։

ՀՀ աշխարհագրական դիրքը- նախագիծ

20․09-25․09․2021թթ․

ՀՀ օգտակար հանածոները

Դասի հղումը։

  1. Երկրաբանական ո՞ր դարաշրջաններում և ի՞նչ գործոնների ազդեցությամբ ձևավորել մեր հանրապետության ներկայիս մակերևույթը։
  2. Ինչո՞վ է բացատրվում մեր տարածքի օգտակար հանածոների բազմազանությունը և մետաղային ու ոչ մետաղային հանքատեսակների հարուստ պաշարների առկայությունը։
  3. Թվարկե՜ք օգտակար հանածոների նշանավոր հանքավայրերն ու գլխավոր հանքատեսակները և դրանց օգտագործման բնագավառները։
  4. Ուրվագծային քարտեզի վրա նշել հետևյալ օգտակար հանածոները և դրանց տարածման շրջանները․
  • Մետաղային հանքատեսակներից․
    • Պղինձ
    • մոլիբդեն
    • կապար
    • ցինկ
    • երկաթ
  • Ոչ մետաղական հաքատեսակներից․
    • տուֆ
    • բազալտ
    • գրանիտ
    • օբսիդիան
    • պեռլիտ
    • կրաքար
    • կերակրի աղի պաշարներ
  • Նշել նաև հանքային ջրերի աղբյուրները․
Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - image.png
DocumentView

27․09-01․10․2021թթ․