Առաջադրանքներ

Ապրիլի 13․

Ուրվագծային քարտեզի վրա նշել կամ քարտեզագրել Հայաստանի Հանրապետության լեռնագրական միավորները

  • Շիրակի լեռներ-  Ցուլասար լեռ (2556 մ)- 40°54’7.59″С    43°58’15.62″В
  • Աշոցքի սարահարթ- 41° 2’14.98″С    43°51’41.15″В
  • Փամբակի լեռներ- 40°41’50.99″С  44°30’51.41″В
  •  Բազումի լեռնաշղթա-  Ուրասար լեռ (2992 մ)- 40°58’24.89″С  44° 5’29.18″В
  • Եղնախաղ-Մեծ Եղնախաղ (3042 մ)-
  • Ջավախք-  Աչքասար լեռ (3196 մ)- 41° 9’22.41″С  43°57’32.62″В
  • Վիրահայոց- Լալվար լեռ (2552 մ)- 41°10’48.43″С  44°31’40.51″В
  • Գուգարաց- Դժարսար (2244 մ)- 41° 0’10.69″С  44°45’22.35″В
  • Միափորի-  Միափոր (2993 մ)- 40°43’8.05″С  45°15’27.57″В
  • Բովաքարի-  Բովաքար լեռ (3016 մ)- 40°47’37.00″С  44°41’51.00″В
  • Իջևանի- Սառցապատ լեռ (2532 մ)- 40°50’4.00″С  44°57’9.00″В
  • Պապաքարի լեռներ-
  • Ծաղկունյաց լեռներ- 40°35’35.91″С  44°31’33.47″В
  • Թեղենյաց- Թեղենիս լեռ (2851 մ)- 40°30’0.00″С  44°31’59.00″В
  • Արեգունու-  Կարկտասար լեռ (2750 մ)- 40°36’2.59″С  45°11’49.47″В
  • Սևանի լեռներ- 40°26’13.45″С    45°32’44.99″В
  • Մռավի լեռներ- Գոմշասար լեռ (3724 մ)- 40°16’35.50″С    46°20’9.00″В
  • Արագածի լեռներ- Հյուսիսային գագաթ (4090 մ), – 40°31’23.47″С  44°11’40.67″В
  • Արայի լեռ (2606 մ)- 40°24’10.00″С  44°28’6.00″В
  • Գեղամա լեռներ-  Աժդահակ լեռ (3597մ)- 40°13’32.74″С  44°56’50.12″В
  • Վարդենիսի լեռնավահան- Վարդենիս լեռ (3522մ)- 40° 0’40.90″С  45°32’21.00″В
Раскраска Карта Армении | Раскраски для детей печать онлайн

Ապրիլի 6

1. Աշխարհագրական օբյեկտների որոնում աշխ.կոորդինատների օգնությամբ:  

Google Eart Pro ԵՏ ռեսուրսի որոնողական համակարգի օգնությամբ  գտնել ներկայացված աշխարհագրական օբյեկտները 

 Կազմել աղյուսակ  

ՀՀ, Երևան, Հանրապետության հրապարակը /կենտրոնը/ 40 °10’45.91″N 44°30’48.96″E 

ՀՀ, Գյումրի, Սև ամրոցը  40 °46’55.97″N  43°49’32.53″E 

Մեծ Մասիս լեռնագագաթը  39 °42’02.73″N 44°17’57.31″E 

Աֆրիկա, <<Վիկտորիա>> ջրվեժը  17°55’26.62″S 25°51’29.32″E
Մեծ Բրիտանիա Սթոունհենջ հուշարձանը. 51°10’43.88″N 1°49’35.01″W
Հունաստան,Աթենք, Ակրոպոլիսը. 37°58’16.69″N 23°43’34.10″E Եգիպտոս, Գիզա սարահարթի բուրգերը. 29°58’41″N 31°7’53″E
Իտալիա, Հռոմ, Կոլիզեյ հուշարձանը  41°53’24.65N 12°29’32.85E
ՌԴ, Մոսկվա, Կարմիր հրապարակը  55 °45’15.78″N 37°37’17.42″E
ԱՄՆ,  Կալիֆոռնիայի նահանգ, Հոլիվուդը, 34° 8’2.64″N 118°19’17.98″W
ԱՄՆ, Կանադա <<Նիագարայի ջրվեժը>> 43° 4’40.36″N 79° 4’31.48″W
ԱՄՆ, Ազատության արձանը, 40°41’20.46N 74°02’40.66”W
Ֆրանսիա, Փարիզ, Էյֆելյան աշտարակը, 48°51’29.54″N 2°17’39.69″E
ԱՄՆ,  Կալիֆոռնիայի նահանգ, Դիսնեյլենդը,  48°52’21.87″N 2°46’37.09″E:

Ապրիլի 2․

Google earth pro ծրագիրը ներբեռնելու համար մուտք գործեք https://www.google.com/intl/ru/earth/versions/ այս հղումով, այնուհետև ներբեռնեք սեղմելով скачать

Քարտեզագրման ծրագիր-https://maphub.net/map կայք
Քարտեզագրաման ծրագիր— https://www.viewranger.com/en-gbԿլիմայական քարտեզhttps://www.windy.com/?40.182,44.510,5 ծանոթացեք կայքի տեղեկատվության հետ։Երկրաշարժի մասին տեղեկությունների տրամադրման կայք— https://m.emsc.eu/Բնակչության աճի մասին տեղեկությունների տրամադրման կայք- https://www.worldometers.info/world-population/

Մարտի 1․

Հայաստանի Հանրապետություն

1․ Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Սևանա լիճն արևմուտքից եզրավորվում է Արեգունու և Սևանի լեռնաշղթաներով:
2) Շիրակի լեռնաշղթան ձգվում է միջօրեականի ուղղությամբ՝ Բազումի լեռնաշղթայից մինչև Վիրահայոց լեռնաշղթա:
3) Սյունիքի բարձրավանդակի ամենաբարձր լեռնագագաթը Մեծ Իշխանասարն է:
4) Հարավային լեռնաշղթաների և միջլեռնային գոգավորությունների մարզում է
Արփայի գոգավորությունը:

2․ Ընտրել «գետ — վտակ» համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Քասաղ 1. Եղեգիս
բ. Արփա 2. Գետիկ
գ. Հրազդան 3. Գեղարոտ
դ. Աղստև 4. Մարմարիկ
1) ա–4, բ–1, գ–2, դ–3­
2) ա–3, բ–4, գ–1, դ–2
3) ա–3, բ–1, գ–4, դ–2
4) ա–4, բ–3, գ–2, դ–1

3. Ո՞ր պնդումն է սխալ.
1) Մեծամորը (Սևջուր) ՀՀ միակ հարթավայրային գետն է:
2) Որոտան գետն Արփայից երկար է:
3) Ախուրյանը ՀՀ ամենաջրառատ գետն է:
4) Աղստևը պատկանում է Կուրի ավազանին

4․Ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Սևանա լճի գոգավորությունն ունի տեկտոնական ծագում:
2) Սևանա լիճը զբաղեցնում է մոտ 5800 կմ2
մակերես:
3) Սևանից են սկիզբ առնում Գավառագետ և Արգիճի գետերը:
4) Սևանը հոսք ունեցող լիճ է:

5․ Ընտրել լճերի և նրանց աշխարհագրական դիրքի համապատասխանությունների ճիշտ շարքը.
ա. Կապույտ 1. Գեղամա լեռնավահան
բ. Քարի 2. Սյունիքի լեռնավահան
գ. Ակնա 3. Արագածի լեռնավահան
դ. Ալ 4. Զանգեզուրի լեռնաշղթա
1) ա–4, բ–1, գ–3, դ–2­
2) ա–4, բ–3, գ–1, դ–2
3) ա–2, բ–1, գ–4, դ–3
4) ա–2, բ–1, գ–3, դ–4

6․ Ընտրել գետերի և դրանցից սնվող ջրանցքների համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Ախուրյան ա. Նալբանդի
  2. Հրազդան բ. Արմավիրի
  3. Արաքս գ. Շիրակի
  4. Փամբակ դ. Արզնի–Շամիրամի
    1) 1–ա, 2–բ, 3–դ, 4–գ 3) 1–ա, 2–դ, 3–գ, 4–բ
    2) 1–բ, 2–գ, 3–դ, 4–ա 4) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա

7․ՀՀ բնակչության բնական աճի վրա ի՞նչը բացասական ազդեցություն չի
ունեցել.

1) գործազրկության աճը
2) տղամարդկանց արտագաղթը
3) ամուսնությունների թվի կրճատումը
4) թոշակային տարիքի բարձրացումը

8․ Լոռու մարզում գունավոր մետաղաձուլական կենտրոններ են.
1) Ախթալան և Տաշիրը 3) Ալավերդին և Ախթալան
2) Ստեփանավանը և Շամլուղը 4) Սպիտակը և Վանաձորը

  1. Գեղարքունիքի մարզում երկաթուղային կայարան ունեն.
    1) Մարտունին և Գավառը 3) Սոթքը և Սևանը
    2) Վարդենիսը և Վարդենիկը 4) Ճամբարակը և Մարտունին

10․Ընտրել «մարզ – քաղաք» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Տավուշի ա. Գորիս
  2. Արարատի բ. Մասիս
  3. Սյունիքի գ. Դիլիջան
  4. Շիրակի դ. Արթիկ
    1) 1–գ, 2–բ, 3–ա, 4–դ 3) 1–դ, 2–ա, 3–գ, 4–բ
    2) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ 4) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ

Սեպտեմբերի 1-11-ը

Առաջադրանքներ․

1․ Աշխարհագրության  տեղը  գիտությունների  համակարգում:

  • Ի՞նչ է ուսումնասիրում աշխարհագրությունը։
  • Ներկայացնել աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և հիմնական խնդիրները ։
  • Թվարկե՜լ աշխարհագրության ճյուղերը և ենթաճյուղերը։

2.Աշխարհագրության հետազոտության մեթոդները:

3.Արեգակնային  համակարգի  և  երկրի  առաջացման  վարկածներ։

  • Վերլուծել Արեգակնային համակարգի առաջացման վարկածները։
  • Նկարագրե՜լ Երկրի կառուցվածքը։
  • Թվարկե՜լ երկրի գնդաձևության հետևանքով առաջացած երևույթները։

Սեպտեմբերի 14-18

4. Երկրի  ձևը,  չափերը  և  ներքին  կառուցվածքը

5. Երկրի օրական պտույտի աշխարհագրական հետևանքները։Ժամային գոտիները

  • Նկարագրեք երկրի օրական պտույտի աշխարհագրական հետևանքները։
  • Ժամային գոտիների առանձնացումը ինչպե՞ս է կատարվում։
  • Ինչպե՞ս է որոշվում երկու քաղաքների ժամային գոտիների տարբերությունը։
  • Ստեղծել ուսումնական նյութ․

Թագմանե՜ք տեսաֆիլմը։

6. Երկրի տարեկան պտույտի աշխարհագրական հետևանքները

  • Ներկայացնել երկրի տարեկան պտույտի աշխարհագրան հետևանքով առաջացած երևույթները։
  • Տարվա ի՞նչ եղանակ կլիներ բևեռներում, հասարակածում և Երևանում, եթե Երկրի ուղեծրի հարթությունն ուղղահայաց լիներ իր առանցքի նկատմամբ:
  •  Երկրագնդի ո՞ր կիսագունդն է ավելի շատ ջերմություն ստանում և ինչո՞ւ:
  • Փորձեք կռահել Հս. բևե՞ռն է ավելի շատ լուսավորվում Արեգակից, թե՞ Հվ.: Բացատրե՛ք:
  • Սխեմատիկ ձևով գծագրե՛ք Երկրի դիրքն Արեգակի նկատմամբ հունիսի 22–ին, մարտի 21–ին և դեկտեմբերի 22–ին:
  • Որոշե՛ք Արեգակի ճառագայթների անկման անկյունը հունիսի 22–ին Կիև (հս. լ. 50ο), Սանկտ Պետերբուրգ   (հս. լ. 60ο), Քեյփթաուն  (հս. լ. 33ο), Կիտո  (լ. 0ο) քաղաքներում:
  • Որոշե՛ք Արեգակի ճառագայթների անկման անկյունը նույն քաղաքներում դեկտեմբերի 22–ին: