Հետաքրքիր Արատես. Օր 1-ին

Ուսումնահայրենագիտական ճամփորդություն։

Իմ համար շատ գեղեցիկ այս վայրը դարձել է յուրահատուկ իր ողջ գեղեցկությամբ։

Ճամփորդությունը մեզ համար՝ հայրենագետ-աշխարհագետի,ամենակարևոր և գլխավորն է, քանի որ այն հնարավորություն է տալիս հայտնաբերել,բացահայտել,ճանաչել նոր տարածքներ,բնական պատմաճարտարապետական հուշարձաններ,նաև բացահայտել ժողովուրդների սովորությունները։

Քանի որ եկրորդ անգամ էի լինում հրաշք վայրում, ես ինձ համար բացահայտեցի մի ուրիշ Արատես՝ իր ողջ գեղեցկությամբ։

Մեր առաջին կանգառը Հայրիվանքն էր։

Հայրավանք  վանքային համալիրը գտնվում է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի հյուսիս-արևելյան մասում Սևանա լճի ափին, ժայռեղեն հրվանդանի վրա։ Հայրավանքի Ս. Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունի քառակոնք կենտրոնագմբեթ հորինվածք և համարվում է հայկական ճարտարապետության եզակի նմուշներից, կառուցված է բազալտից, իսկ կամարները, ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆից:

<<Առավոտ լուսո>> շարականով մեր աղոթքը հասցրինք առ Աստված ու շարունակեցինք ճանապարհը Վարդենյացլեց(Սելիմի)լեռնանցքով դեպի Վայոց Ձոր։

Եկրորդ կանգառը՝Քարավան էր, որտեղ հին ժամանակում միմյանց հետ միավորված մարդկանց խումբ, իրենց որոճացող կենդանիների մեծ խմբով, որոնք միացել են իրար դժվար և երկար ճամփորդության օգնելու նպատակով։

Այստեղ Հայկական լեռնաշխարհով անցնող խոշոր ճանապարհները՝ Մետաքսի, կարևոր նշանակություն է ունեցել միջազգային Քարավանային առևտրի զարգացման համար։

Երրորդ կանգառը ՝ Սմբատաբերդ։

Սմբատաբերդ (Ջաղաց Քարի բերդ), պաշտպանական համալիր Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ V դ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։
Այս բերդը կառուցել է Սյունյաց Սմբատ իշխանը։ Դրա համար էլ տեղի բնակիչների կողմից ստացել է Սմբատի բերդ անունը։

Ճանապարը շատ քարքարոտ է,սակայն մեր և սովորողների ոգևորվածությանը ոչինչ չէր խանգարում։ Մոտ Արտաբույնք գյուղից 3կմ քայլքով հասանք դեպի Սմբատաբերդ։ Առաջին անգամ լինելով այս վայրում տպավորված եմ, թե՜ իր գեղեցկությամբ,և թե՜ իրեն շրջապատող բնությամբ։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s