
- Նախագիծ— Արեգակնային համակարգ և Երկիր մոլորակի պտույտի աշխարհագրական հետևանքները
- Մասնակիցներ— Միջին դպրոցի սովորողներ և Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ
- Համագործակցող դասավանդող- Անժելա Բլեյան
- Ժամանակահատվածը— հունվար
- Աշխատանքային միջավայր— Աշխարհագրության լաբարատորիա
- Նպատակը` նախագծի նպատակն է սովորողների մոտ զարգացնել հետազոտական և վերլուծական մտածողություն, ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ, մեծացնել ոգևորվածությունն ու հետաքրքրվածությունը բնագիտական առարկաների նկատմամբ:
- Խնդիրներ՝
- Տարատարիք սովորողների շփումը, համագործակցությունը
- Համատեղ ուսումնական արդյունքի ներկայացումը
- Սովորողի, խմբի համար պատասխանատվության բարձրացումը:
- Արդյունքում, սովորողները տիրապետելու են սովորեցնելու արվեստին, ինչպես նաև ձեռք են բերելու նոր որակներ, հմտություններ և գիտելիքներ։
- Ընթացքը
Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողները նախնական տեղեկություններ են հավաքում՝ Արեգակնային համակարգ և Երկիր մոլորակի պտույտի աշխարհագրական հետևանքները թեմայով,այնուհետև թիմային աշխատանքի միջոցով պատրաստում են տեսասահիկ։ Պատրաստի աշխատանքը 8-րդ դասարանցիները կներկայացնեն կրտսեր դասարանի սովորողներին։
9․ Ամփոփում— Սովորողները ձեռք կբերեն նոր որակներ, հմտություններ և գիտելիքներ։Սովորողները իրենց ստացած տպավորությունների մասին կպատմեն իրենց բլոգներում։
10․ Լրացուցիչ նյութեր