
Այսօր Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողների մի խումբ այցելեցին Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարան։ Թանգարանում կային ավելի քան 11․000 ցուցանմուշներ, որը ցուցադրված էր 6 բաժիններով․
- Հնէաբանության
- Հրաբխականության
- Հանքաբանության
- Օգտակար հանածոների
- Ապարաբանության
- Հանքային ջրերի
Թանգարանում ցուցադրված են օգտակար հանածոների, ապարների, բրածո կենդանիների (ուշագրավ է Գյումրու ավազահանքում հայտնաբերված նախապատմական տրոգոնթերյան փղի կմախքը) և բույսերի նմուշներ, ինչպես նաև առանձին քարտեզներ։
Սովորողների ուշադրությանը արժանացավ Արա Ցոլակի Դիլդիլյանի անվան միներալների սրահը, որտեղ ցուցադրվում են նմուշներ աշխարհի տարբեր հանքավայրերից։ Ցուցանմուշները դասակարգվել են ելնելով դրանց քիմիական կազմից՝ քվարցի խումբ, սիլիկատներ, նռնաքարեր, բնածին էլեմենտներ։
Թանգարանից հետո շրջայց կատարեցինք Հանրապետության հրապարակով, Հյուսիսային պողոտայով և Օպերայով։ Թափառումների ընթացքում սովորողները լուսանկարահանեցին արձանները, շինությունները և հետաքրքր վայրերը։
Ամբողջական լուսանկարները տեսանյութում․
Սովորողների պատումները․