Դեպի Գառնի, Գեղարդ, Ազատի ջրամբար-ամփոփում

Նոյեմբերի 15-ին Քոլեջի մի խումբ ուսանողների և Տիգրան Զոհրաբյանի հետ կատարեցինք ճամփորդություն Գառնի Գեղարդ, Ազատի ջրամբար երթուղիով։

Առաջին կանգառը Չարենցի կամարն էր, եղանակային պայմանները թույլ չէին տալիս որպեսզի վայելենք Արարատի չքնաղագեղ տեսարանը, ուսանողները միասին ասմունքեցին Չարեցի հայտնի բանաստեղծությունը, և ճանապարհ ընկանք։

Դե ինչ, մենք արդեն Գառնու հեթանոսական տաճարում էինք։ Ընկեր Տիգրանը զբոսաշրջության բաժնի սովորողներին ներկայացրեց տաճարի պատմությունը, իսկ ես աշխարհագրական մասով ներկայացրեցի հարակից տարածքի բնաշխարհը։ Ինչպես գիտենք Գառնու ձորը ձգվում է Ազատ գետի և Ազատի վտակ Գողթի երկայնքով: Այն նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը։ Ուանողները նկատեցին, որ Գառնի տաճարի կողմից Ազատ և Գողթ գետերի միաձուլումից առաջացած ժայռեղեն թերակղզին նման էր կիթառի: Գառնի, Գեղարդ և <<Քարե սիմֆոնիա>>-ի հատվածում ուսանողները վայելում էին բնության կողմից կերտված տեսարաններով։

Ջութակասար.jpg

Այնուհետև այցելեցինք Քարերի Սիմֆոնիա, որ հանդիպեցինք զբոսաշրջիկների և ուսանողները, ընկեր Տիգրանի հետ կազմակերպեցին պարուսուցում և միասին պարեցինք։ Բոլորը տպավորված և շատ ուրախ էին։

Ճանապարհը շարունակեցինք դեպի Գեղարդ և Ազատի ջրամբար։

Ուսանողները տպավորված էին Ազատի ջրամբարի գեղեցկությամբ, շրջապատված լեռներով և այդ տարածքի բնակիչ՝ Հայկական որորներով։ Ջրամբարի տարածքը շատ գեղեցիկ էր։ Ջրամբարի շուրջ վեր են խոյանում Երանոսի լեռները:

Ուսանողները պատմում են ճամփորդության մասին․

  1. Հրաչուհի Մանվելյան
  2. Ռոզա Խաչատրյան
  3. Քնար Հարությունյան
  4. Անահիտ Աբգարյան
  5. Սոնա Սուքիասյան
  6. Միլենա Ալեքսանյան
  7. Թամարա Մանուկյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s