Ճամփորդություն Գառնի-Ազատի ջրամբար- ամփոփում

Այս անգամ փոքր խմբով ճամփորդում ենք Կոտայքի և Արարատի մարզերով։ Մեր առաջին կանգառը Չարենցի կամարն էր, եղանակային պայմանները թույլ չէին տալիս որպեսզի վայելենք Արարատի չքնաղագեղ տեսարանը, սովորողների հետ միասին ասմունքեցինք Չարեցի հայտնի բանաստեղծությունը, և ճանապարհ ընկանք։

Դե ինչ, մենք արդեն Գառնու հեթանոսական տաճարում էինք։ 7-րդ դասարանի սովորողներին ներկայացրեցի տաճարի պատմությունը, հարակից տարածքի բնաշխարհը։ Ինչպես գիտենք Գառնու ձորը գվում է Ազատ գետի և Ազատի վտակ Գողթի երկայնքով: Այն նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք կազմված են կանոնավոր վեցանկյուն գլաններից: Վերջիններս ձգվում են ստորոտից մինչև ձորի գլուխ և ստացել են «Քարե սիմֆոնիա» անվանումը։ Սովորողները նկատեցին, որ Գառնի տաճարի կողմից Ազատ և Գողթ գետերի միաձուլումից առաջացած ժայռեղեն թերակղզին նման էր կիթառի: Իրականացրեցինք քայլարշավ Ազատ գետի վարար ափերով, դեպի կիրճ, որտեղ բացվում է բնության կողմից կերտված զարմանահրաշ ժայռերը, որոնք գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում: Այսօրվա տեսարժան վայրերը համեմատաբար բախտավոր են, որ ճանաչված և «պաշտպանված» են, քան շատ այլ մոռացված եկեղեցիներ, կամուրջներ, և խաչքարեր։

Իսկ մեր վերջին կանգառը Ազատի ջրամբարն է, որը առանձնանում էր իր եզակի գեղեցկությամբ, շրջապատված լեռներով և այդ տարածքի բնակիչ՝ Հայկական որորներով։ Ջրամբարի շուրջ վեր են խոյանում Երանոսի լեռները:

Սովորողների պատումները․

Оставьте комментарий