4-րդ դասարան

Ճամփորդություն դեպի Երևանի պատմության թանգարան

Картинки по запросу երեւանի պատմության թանգարան

Նախագծի ընթացքում նախատեսված է այցելություն դեպի  Երևանի պատմության թանգարան։

Նպատակը․

  1. Ճանաչել սեփական հայրենիքը
  2. Ձևավորել գիտելիքներ հայրենի ժառանգության վերաբերյալ
  3. Ձևավորել հուզաարժեքային վերաբերմունք սեփական երկրի՝ նրա անցյալի և ներկայի վերաբերյալ
  4. Զարգացնել հետաքրքրասիրություն և երևակայությունը հայրենիքի, ստիպել մտածել՝ ով եմ ես, որտեղ եմ ապրում , ինչպիսինն է իմ անցյալը։

Մասնակիցներ— 4-րդ դասարանցիներ

Արդյունքները

Արդյունքում սովորողները ձեռք են բերում գիտելիքներ իրենց հայրենիքի, անցյալի ժառանգությանը։ Թանգարանում պահվող որմնանկարները, սեպագիր արձանագրությունները և բազմաթիվ այլ առարկաներ խոսուն վկան են քաղաքի հարուստ, հնագույն անցյալի մասին։

Աշակերտները տպավորությունները ներկայացնում են իրենց բլոգում, նկարների և տեսասահիկի միջոցով։

Առանձին կետով ներկայացնում են իրենց բլոգում Երևանի պատմության թանգարանի մասին։

Կարեն Ասլանյան 

Մանուկ Կարապետյան 

Արամ Սարքիսսյան

Անահիտ Երեմյան

Կատրին Ղարիբյան

Տիգրան Բաբայան 

Մարաիա Բալյան 

Երևան քաղաքի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին:

Թանգարանում պահպանվում է ավելի քան 89700 առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը։
Թանգարանում պահպանվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի անցյալն ու ներկան։ Թանգարանում գործում է գիտացուցադրական երեք բաժին, որոնցում աշխատակիցները հաստատությունն ստեղծելու պահից ի վեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները։

 

Հնագիտական հավաքածուի մեջ առանձնանում են Կարմիր բլրից հայտնաբերված գարեջրի խեցեղեն անոթները, որոնք վկայում են, որ դեռևս մ. թ. ա. 7-րդ դարում հայերը գարեջուր են ըմպել, ինչն ավելի ուշ հաստատում է հույն պատմիչ Քսենոփոնը։ Մ. թ. ա. 1-ին հազարամյակով է թվագրվում Կարմիր բերդի բնակավայրը, որտեղից պեղված է հարուստ հնագիտական հավաքածու` բրոնզե գոտիներ, խեցեղեն, քարե կուռքեր, նետասլաքներ, դանակներ, զարդեր և այլն։ Քաղաքի հելլենիստական մշակույթը ներկայացնում են Ավան-Առինջից պեղված առարկաները։

Միջնադարյան Երևանում գործում էին Պողոս-Պետրոս (5-րդ դ.), Կաթողիկե Սբ. Աստվածածին (13-րդ դ.), Սբ. Հովհաննես (17-րդ դ.), Սբ. Սարգիս (17-րդ դ.) և այլ եկեղեցիներ։ Թանգարանում պահպանվում են խոնարհված եկեղեցիների երկաթյա դռները, որմնանկարներ, ծիսական անոթներ, վարագույրներ, զանգ (1862թ.), Կաթողիկե եկեղեցու 13-րդ դարի մանրակերտը և այլ մասունքներ։

Թանգարանային առարկաներից մեծ հետաքրքրություն են ներկայացնում տառաձուլական և տպագրական մեքենաները` նույնքան հետաքրքրաշարժ պատմությամբ. Մխիթարյանները 19-րդ դարում Վիեննայում հիմնել են տպարան և առանձին գրաձուլարան, որտեղ ձուլվել են հայերեն, լատիներեն և այլ լեզուների նոր տառատեսակներ։ Այստեղ կարելի էր շարել և տպագրել 50 լեզվով գրականություն։ Մկրտիչ Ա. Խրիմյանը` Խրիմյան Հայրիկը, տառաձուլական մեքենան ձեռք է բերել Մխիթարյաններից, օգտագործել Վարագա վանքի տպարանում։ Ավելի ուշ այն տեղափոխվել է էջմիածին, իսկ խորհրդային տարիներին օգտագործվել Երևանի թիվ 1 տպարանում։ 1960թ. մեքենան հանգրվանել է Երևանի պատմության թանգարանում։ Նույնպիսի ճանապարհ է անցել տպագրական մեքենան, որով 1913թ. տպագրվել է <<Խոսք>> թերթը` Արշավիր Մելիքյանի խմբագրությամբ։

На изображении может находиться: 5 человек, в помещении