Կրթություն հանուն հաղթանակի. արցախցի երեխաների առօրյան

Միջին դպրոցում շարունակվում է Արցախ-Հայաստան համակեցության ճամբարը:

Արցախ-Հայաստան համակեցության ճամբարի սովորողները առավոտյան ընկեր Շուշանի հետ այցելեցին գինու դպրոց։ Այնտեղ Արցախցի սովորողները մասնակցեցին գինու պատրաստման աշխատանքներին, որից հետո չանչազատիչ սարքերով հատիկները անջատեցին չանչերից։

Այնուհետև սովորողները բաժանվեցին երկու խմբի, մի խումբը փառատոնյան պուրակում ընկեր Լևոնի հետ մասնակցում էր քանդակագործության դասին, իսկ միյուս խումբը ակտիվ մասնակցում էր բակային աշխատանքներին։

Ճամբարային գործունեությունը շարունակվեց ընկեր Արշակի հետ մաթեմատիկական խաղերով։ Արցախցի սովորողները մեծ ոգևորվածությամբ էին մասնակցում դասին։ Օրն ավարտվեց մարզական խաղերով։

Որքան էլ պատերազմի ժամանակ այլ, առավել կենսական առաջնահերթություններ կան, չի կարելի մոռանալ, որ կրթության հասանելիությունը երեխաների ամենակարևոր  իրավունքներից է։ Եվ այսօր մեր Արցախցի սովորողների համար փորձում ենք իրենց առօրյան այնպես կազմակերպել որ մի որոշ ժամանակ կտրվեն այս պատերազմական իրավիճակից։ Եվ սա հնարավորություն է տալիս ճանաչելու մեր հայրենակիցներին, նոր շրջապատ ձեռք բերել, և ինչու չէ նաև նոր գիտելիքների փոխանցում՝ իրենց միջոցով ավելի լավ ճանաչել Արցախի Հանրապետության ավանդույթները, մշակույթը և այն։

Օրվա լուսանկարները․

Оставьте комментарий