Հայրենագիտական ճամփորդություն Արագածոտնի մարզում

10.04.21թ-ին քոլեջի 1-ին և 2-րդ կուրսի ուսանողների հետ իրականացրեցինք ճամփորդություն դեպի Արագածոտնի մարզի, բացահայտելով տեղի եկեղեցիները, հնավայրերը և վանքերը : Այս ճանապարհորդության պատասխանատուններն էին Տիգրան Զոհրաբյանը, էկոլոգիա դասավանդող Նելլի Գեղամյանը և ես։ Նախագծի հիմնական նպատակն էր ուսումնասիրել տեղի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները, պատմական հուշարձանները և եկեղեցիները։ Մինչև ճամփորդության գնալը ուսանողները արդեն քարտեզագրել էին երթուղին, և մի քանի տեղեկատվությունն էին ներկայացրել այն վայրերի մասին որտեղ որ այցելելու էինք։

Ճանապարին ուսանողները ստանում էին բազմաթիվ գիտելիքներ՝ աշխարհագրական, պատմական և մշակութաբանական , Տիգրան Զոհրաբյանի և իմ կողմից։

Տեսանյութը՝ Նելլի Գեղամյանի կողմից

Оставьте комментарий