Աստղային ամառ․ ամփոփում

Նախագիծը՝ Նունե Թեմուրյանի բլոգում։

Հունիսի 6-ին Միջին դպրոցի ճամբարականների մեր ջոկատը ճանապարհ ընկավ դեպի Բյուրականի աստղադիտարան՝  ամառային երկնքի գիշերային դիտումների: Մեր ճամփորդությանը միացան նաև ծնողներ և ճամբարականներ՝ Զովաբերից (Խաչատրյան Սամվել, Բաբայան Բաբկեն):

Սկզբում մեզ ուղեկցեցին Վ. Համբարձումյանի անվան տուն-թանգարանը, որտեղ ներկայացրեցին գիտնականի կենսագրությունը, նրա ընտանիքի պատմությունը, աստղաֆիզիկոսի մասնագիտական ուղղին։

Աստղադիտարանը կազմված է երկու մասից՝ ուսանողական ավանից և ֆունկցիոնալ մասից, որը նաև բաղկացած է դիտաշտարակներից, վարչական և լաբորատորիայի շենքերից, ժողովների համար նախատեսված սրահից և հյուրերի տներից։ Աստղադիտարանի գիտական գործունեությունն ուղղված է Տիեզերքում անկայուն երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված են հինգ հիմնական դիտակներ, որոնցից են` աստղադիտարանի խոշորագույն 2.6մ և Շմիդտի 1.0մ հանրահայտ դիտակները։ Արտաքին մուտքի աստիճանավանդակն ունի յուրահատուկ ճարտարապետական ոճ։

Օրը հագեցած էր տիեզերքին նվիրված ամենատարբեր տեղեկություններով։ Սովորողները և ծնողները ուախ տրամադրությամբ վերադարձան Երևան։

Оставьте комментарий