Հետազոտական աշխատանք․ Քարտեզագրությունը՝ կարևոր հմտություն

Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ. թեմաներ և ուղեցույց (Վերապատրաստման կենտրոն).

  • Ժամաքանակը՝ 5 ժամ
  • Կրեդիտների քանակը՝ 3
  • Թեմա. «Քարտեզագրությունը՝ կարևոր հմտություն»
  • Հետազոտող՝ Գայանե Սարգսյան
  • Ղեկավար՝ Գևորգ Հակոբյան

Բովանդակությունը

  • Ներածություն
  • Քարտեզագրությունը՝ կարևորագույն հմտություն
  • Եզրակացություն
  • Օգտագործված գրականության ցանկ

Ներածություն․ թեմայի արդիականությունը— Աշխարհագրական քարտեզները կարևոր դեր են խաղում աշխարհագրության դասավանդման գործում: Դրանց որպես տեսողական նյութ օգտագործելը և նրանց հետ աշխատելը որպես աշխարհագրական գիտելիքների կարևոր աղբյուրներ նպաստում են սովորողների տարածական երևակայության, աշխարհագրական մտածողության զարգացմանը: Շատ կարևոր են գործնական աշխատանները, որոնք կառուցվել է աշխարհագրական քարտեզների հիման վրա կամ դրանց ստեղծմամբ, ուժեղացնում է սովորողների կրթական գործունեությունը: 

Ուսուցման պրոցեսը արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ են մի շարք նախապայմաններ, որոնց շարքում առանձնահատուկ դեր ունի ուսուցման կազմակերպման միջավայրը: Ինչ վերաբերում է բնական գիտություններին, ապա այս առումով ուսուցման միջավայրը կարող է խիստ բազմազան լինել՝ դասավանդողի կաբինետ, լաբորատորիա, վիրտուալ միջավայր և իհարկե բացօթյա դաս՝ բնության գրկում կամ ճամբարներում: Իսկ աշխարհագրության լաբորատորիան իհարկե բնությունը է։ Սովորողները բնության գրկում սովորում են տեղանքի քարտեզագրում, իկրենց անցած ճանապարհի քարտեզագրում, որը հնարավորություն է տալիս էլ ավելի արդյունաբվետ դարձնել դասապրոցեսը։

Նպատակը և ուսումնասիրության առարկան․ Քարտեզագրությամբ ուսուցման կարևորագույն նպատակն է սովորողների մոտ ձևավորել տարբեր քարտեզների հետ աշխատելու կարողություններ և հմտություններ, զարգացնել սովորողի տարածական պատկերացումը, ինչպես նաև աշխարհագրական մտածողության և աշխարհագրական մշակույթի ձևավորմանը:

«Քարտեզագրությունը՝ կարևոր հմտություն»

Յուրաքանչյուր գիտություն զարգացման ընթացքում ստեղծել ու մշակել  է իր ուսումնասիրման մեթոդների համակարգը: Այդպիսի գիտությունների շարքին է դասվում նաև աշխարհագրությունը: Թեև ներկայում աշխարհագրությունն ունի հետազոտման իր ժամանակակից մեթոդները (արերոտիեզերական հանույթ, վիճակագրական, մաթեմատիկական մոդելավորման), սակայն դեռևս արդիական են մնում այն մեթոդները, որոնք առաջացել են նրա առաջացման հետ` նկարագական, դաշտային-արշավախմբային, քարտեզագրման:

Քարտեզները, ցույց են տալիս բնական և հասարակական երևույթնրի տեղաբաշխումը երկրի մակերևույթի վրա, դրանց միջև գույություն ունեցող ուղղակի և միջնորդավորված կապերը, փոխկապակցվածությունը միմյանց հետ։

Քարտեզների նկատմամաբ անընդհատ աճող պահանջներն, իրենց հերթին, պայմանավորվել են էլ ավելի կատարելագործել դրանց ստեղծելու միջոցները և մեթոդները, և դա էլ նպաստել է համալրել ներկայիս քարտեզագրական բազաները։ Կարող եմ նշել, որ քարտեզները, ոչ միայն ճանաճողական բնույթ ունեն, այլ նաև ներկայումս օգտագործվում են տարբեր նպատակներով՝ շինարարական կառույցներ նախագծելու, ջրագրական, կլիմայական, հողագիտական ուսումնասիրւթյուններ իրականացելու, ռազմական գործում և այլն։ Դրանց միջոցով զարգացել և կատարելագործվել է քարտեզների օգտագործման հնարավորությունները։

Աշխարհագրության դասընթացների ժամանակ անհրաժեշտ է լինում օգտագործել տարբեր բովանդակություն ունեցող, տարբեր մասշտաբների, օգտագործման տարբեր եղանակների համար նախատեսված բազմաթիվ քարտեզներ և ատլասներ։

Աշխարհագրության պարապմունքի ժամանակ օգտագործվող քարտեզների բազմազանությունը պայմանավորված է ինչպես սովորողների և ուսանողների տարիքային, այնպես էլ դասավանդվող թեմաների առանձնահատկություններով։ Ինչպես առարկայական ծրագրերը, այնպես էլ նրանց համապատասխան քարտեզները կազմվում են համապատասխան պարզ, քիչ ծանրաբեռնված և մատչելի։ Քարտեզը աշխարհագրության համար համարվում է յուրօրինկ պատուհան իր շրջապատի և աշխարհի, իմացության և ճանաճման համար։ Դրանք սովորողին կողմնորոշում են ցանկացած երկիր, աշխարհամաս, կլիմայական զոնա և ջերմային գոտի, ճանաչել և հասկանալ բազմաթիվ օբյեկտներ և երևույթներ առանց նրանց տարածման վայրեր այցելելու և անմիջական տեսնելու։ Ցանկացած տարածքի ձևի, չափի, ընդհանուր բնույթի, դրա վրա առանձին օբյեկտների և երևույթների տեղաբաշխման մասին գաղափար կամելու համար, քարտեզները պետք է ապահովված լինեն համապատասխան ընդհանրությամբ։

Տեխնիկական պահանջներ. Աշխատանքը տպագիր է, 15-20 էջի սահմանում:Տառատեսակը՝ unicode, տառաչափը՝ 12, տողերի միջակայքը՝ 1,5:

Աշխատակարգ.

  • Քայլ 1. Ուսուցիչները ծանոթանում են առաջարկվող թեմաներին, ընտրում դրանցից մեկը:
  • Քայլ 2. Վերապատրաստման Կենտրոնից ստանում են տեղեկություն իրենց խորհրդատուի վերաբերյալ, այդ թվում՝ էլ. փոստի հասցեն:
  • Քայլ 3. Ուսուցիչը կապ է հաստատում մասնագետի հետ, միասին մշակում են աշխատանքի անհատական պլան:
  • Քայլ 4. Աշխատանքը ներկայացնելու վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 24: 

Հիմքում ընկած փաստաթղթեր.  

Оставьте комментарий