«Երևան համայնքի վարչական շրջաններ»․ նախագիծ

  • Ժամանակահատվածը՝ շուրջտարյա
  • Համակարգող՝ Գայանե Սարգսյան և Հեղինե Խալաթյան
  • Պատասխանատուններ՝ 2-րդ կուրսի ուսանողներ
  • Մասնակիցներ՝ 1-ին կուրսի ուսանողներ
  • Համագործակցություն՝ Հեղինե Խալաթյանի հետ

Նպատակը՝ ուսումնասիրել Երևան համայնքի վարչական շրջանները, բացահայտել տարածքի աշխարհագրական և պատմական առանձնահատկությունները, վեր հանել էկոլոգիական խնդիրները, դրանց հետևանքների գնահատումն ու արդյունավետ բնօգտագործման նպատակային ուղիների մշակումը։

Ուսումնասիրության խնդիրներն են․

  1. Վերլուծել Երևան համայնքի վարչական շրջանների արդի վիճակը, և բացահայտել տարածքի էկոլոգիական խնդիրները
  2. Լանդշաֆտային պլանավորման գործիքակազմի կիրառմամբ (գույքագրում գնահատում և պլանավրում) կատարել լանդշաֆտային միջավայրի վրա մարդածին ազդեցության էկոլոգիական գնահատում,
  3. Մշակել և առաջարկել տարածքի արդյունավետ ու նպատակային օգտագործման և լանդշաֆտային միջավայրի բարելավման գործնական ուղղիներ

Երևանի վարչական շրջաններ․

  • Աջափնյակ
  • Արաբկիր
  • Ավան
  • Դավթաշեն
  • Էրեբունի
  • Քանաքեռ-Զեյթուն
  • Կենտրոն
  • Մալաթիա-Սեբաստիա
  • Նորք-Մարաշ
  • Նոր Նորք
  • Նուբարաշեն
  • Շենգավիթ

Աշխատանքի բովանդակությունը․

Առանձնացնել յուրաքանչյուր վարչական շրջանի․

  • աշխարհագրական դիրքը,
  • բնական պայմանները՝ կլիման, ջրագրական ցանցը, հողաբուսական ծածկը,
  • ենթակառուցվածքային համալիրները՝ գործարաններ, ջրամբարներ, պատմամաշակութային հուշարձաններ, դպրոցներ և մանկապարտեզներ,
  • բնապահպանական հիմնախնդիրները
  • զարգացման ծրագիր՝ մշակել ռազմավարություն
  • հարցազրույցներ տեղի բնակիչների հետ

Աշխատանքի ընթացքը․

Յուրաքանչյուր սովորող ընտրում է մեկ վարչական շրջան, գույքագրման փուլի ժամանակ հավաքագրում է տեղեկություններ տվյալ վարչական շրջանի մասին։ Գնահատման փուլում մանրամասն ուսումնասիրում է տվյալ վարչական շրջանում առկա խնդիրները, լանդշաֆտի էկոլգիական փոփոխությունները՝ բնական և մարդածին գործոնի ազդեցությամբ։ Պլանավորման փուլում ունենալով նախնական տեղեկություններ տվյալ վարչական շրջանի մասին կազմվում է զարգացման ծրագիր։

Ամփոփում՝ տեսանյութերով և ֆոտոպատումներով։

Սովորողների աշխատանքները․

Ճամփորդությունների ամփոփում․

Оставьте комментарий