Ջրագրական ցանց

Գետերի անվանումը հոդվածի կամ առանց հոդվածի հետ: Աշխարհագրական անուններով  հոդվածներ անգլերեն լեզվով

Գետային ցանցի խտության,անկման,թեքության և ծախսի որոշում

Որևէ տարածքի բոլոր գետերի ամբողջությունը կոչվում է գետային ցանց:

Քանի որ գետերից յուրաքանչյուրն ունի որոշակի երկարություն, ապա այդ երկարությունների գումարը ցույց կտա գետային ցանցի ընդհանուր երկարությունը:

Գետային ցանցի խտությունը գետերի ընդհանուր երկարության հարաբերությունն է տարածքի մակերեսին: Այն չափում են կմ/կմ² ցուցանիշով:

Գետի անկման և թեքության որոշում

Հայտնի է, որ գետերը հոսում են ծանրության ուժի ազդեցությամբ բարձր վայրերից դեպի ցածր վայրեր: Հետևաբար, նրանք կատարում են անկում: Որքան մեծ է գետի չափվող հատվածի սկզբնակետի և վերջնակետի բացարձակ բարձրությունների տարբերությունը, այնքան մեծ է գետի անկումը: Քանի որ ամբողջական գետի համար սկզբնակետը ակունքն է, իսկ վերջնակետը՝ գետաբերանը, ապա գետի անկման որոշման համար պետք է իմանալ, թե ինչ բարձրությունից է սկիզբ առնում գետը և որ բարձրության վրա է թափվում մեկ այլ ջրային ավազանի մեջ կամ վերջանում գետը:

Գետի անկումը գետի ակունքի բացարձակ բարձրության և գետաբերանի բացարձակ բարձրության տարբերությունն է:

Գետի անկումն իմանալով` կարելի է պատկերացում կազմել նրա բնույթի մասին. լեռնային է այն, թե՞ հարթավայրային, ի՞նչն ունի տնտեսական մեծ կարևորություն: Սակայն էլ ավելի կարևոր ցուցանիշ է դառնում գետի թեքությունը:

Գետի թեքությունը անկման հարաբերությունն է երկարությանը:Տվյալ ցուցանիշը ցույց է տալիս միավոր տարածության վրա (1 կմ) ինչքան անկում է կատարում գետը: Այն թույլ է տալիս գնահատել ոչ միայն ռելիեֆի առանձնահատկությունները գետավազանի հատվածում, այլև կատարել տնտեսական հաշվարկներ կապված գետի էներգետիկ պոտենցիալի, էռոզիոն գործընթացների և այլնի հետ: Որքան մեծ է թեքությունը, այնքան գետի էներգետիկ պոտենցիալը կարող է մեծ լինել (կարևոր է նաև տեղափոխվող ջրի ծավալը և դրա սեզոնային փոփոխությունները):

Գետի ծախսի որոշումը

Գետի հունով մշտապես հոսում է որոշակի քանակի ջուր (հակառակ դեպքում այն գետ չի կոչվի): Հաճախ գետի տնտեսական ադյունավետության և օգտագործման ռազմավարության մշակման համար անհրաժեշտ է լինում գնահատել, թե որքան է տարբեր հատվածներում հոսող ջրի ծավալը միավոր ժամանակահատվածում: Այդ նպատակով ներմուծվել է գետի ծախս հասկացությունը՝ Q:

Գետի ծախսը մեկ վայրկյանում կենդանի կտրվածքով անցնող ջրի քանակն է: Այն որոշելու համար անհրաժեշտ է իմանալ ինչպես գետի կենդանի կտրվածքի մակերեսը՝ S, այնպես էլ գետի հոսքի արագությունը՝ V և բազմապատկել այդ երկու ցուցանիշը իրար. Q=S∗V 

Գետի կենդանի (լայնական) կտրվածքը մի ափից մյուսը, հոսքի ուղղությանը ուղղահայաց արված կտրվածքն է: Ընդունված է գետի կենդանի կտրվածքը որոշելու համար օգտագործել ուղղանկյան մակերեսի որոշման բանաձևը՝ երկարություն*բարձրություն, որը գետի համար ձևափոխվում է որպես միջին խորություն*լայնություն:

Խնդիրներ

Խնդիր 1․

Գետի լայնությունը 15 մ է, միջին խորությունը՝ 200 սմ, իսկ ջրի արագությունը՝ 5մ/վ: Որոշել գետի ծախսը:

Լուծում
Գետի ծախսը որոշում են Q=S.v բանաձևով, իսկ S-ը կհաշվենք լայնության և խորության արտադրյալով: Այսպիսով՝
Q=15մ.2մ.5մ/վ=150 խորանարդ մետր վայրկյան
Պատ.՝150 խորանարդ մետր վայրկյան:

Լուծել խնդիր

Գետի կենդանի կտրվածքի մակերեսը 3մ քառ. է,իսկ ջրի արագությունը՝ 4մ/վրկ։Որոշել գետի ծախսը(մ/խոր/վրկ)։

Оставьте комментарий