«Թանգարանից թանգարան» նախագիծ․#2

Նախորդ ճամփորդության ամփոփումը՝ այստեղ։

Շարունակելով «Թանգարանից թանգարան» նախագիծը, քոլեջի 1-ին կուրսի մի խումբ ուսանողներ, այցելեցին Հ. Կարապետյանի անվան երկրաբանական և երկաթուղային թանգարաններ։

Երկրաբանական թանգարանն ուսանողները առաջին անգամ էին այցելում՝ հիացած էին Հայաստանի ընդերքի հարստություներից, տեսնելով տարբեր տեսակի մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոներ։

Հայաստանի երկաթուղային թանգարանը մեզ համար էլ էր բացահայտում։ Այստեղ կտեսնեք դեռ Խորհրդային ժամանակներից մինչև այսօր կառուցված գնացքների տարբեր տեսակներ, որոնք արտացոլում են Հայաստանի տարանցիկ աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները հարևան պետությունների նկատմամբ։

1-2 կուրս

1-1, 1-2 կուրս

  • Էդմոնդ Մանուկյան`«Երկաթուղային թանգարանում մենք իմացանք, թե երբ է առաջին անգամ կառուցվել երկաթուղագիծ Հայաստանի տարածքում և ում կողմից, թե ինչի համար էին նախատեսված այդ երկաթուղագծերը, թե ինչ երկաթուղային ճանապարհներ են եղել նախկինում և այլն։»
  • Մարկ Դանիելյան՝«Ճամփորդությունից պարզ դարձավ, որ աշխարհն այնքան էլ փոքր չէ, այն բազմակողմանի է, և նաև, որ, չնայած աշխարհի էվոլյուցիային, նոր համակարգիչներն ու ցանցերը չեն փոխարինի խորհրդային գյուտերին, քանի որ ամեն ինչ սկսվեց նրանցից: Կարծիքս մի փոքր փոխվել է, նախկինում մտածում էի, որ պետք չէ հինին նայել, այլ միայն առաջ գնալ։ Մասամբ դա ճիշտ է, բայց ամենուր ճշմարտություն կա։ Առանց այս գյուտերի, չէին լինի ժամանակակից համակարգիչներ:»
  • Միլենա Բաբայան՝ «Թանգարանում ներկայացված է հայկական երկաթուղու պատմությունը՝ սկսած 1896 թվականից ցարական ժամանակաշրջանի, սովետական տարիներից մինչև մեր օրերը Հայաստանի երկաթուղում շահագործվող տեխնիկան»։
  • Դանիել Սարգսյան
  • Ռաֆայել Ջրաղացպանյան
  • Արամ Հակոբյան
  • Ելենա Տյուլմենկովա

Երկաթուղային թանգարանի նկարաշարը․

Երկրաբանության թանգարանի նկարաշարը․

Оставьте комментарий