Հայաստանի գյուղերով #1. Հովտաշատ գյուղ

Նախագիծ՝ «Գյուղից գյուղ»

Ճամփորդական նախագիծ

Քոլեջի 2-րդ կուրսի ուսանողները «Գյուղից գյուղ» նախագծի շրջանակում իրականացնում են ուսումնահայրենագիտական ճամփորդություն Հայաստանի գյուղերով։ Այս անգամ մեր ուսումասիրության վայրն էր Արարատի մարզի կիսանապատային գոտում գտնվող Հովտաշատ գյուղը։

  • Թամար Մկրտչյան՝ «Հյուրընկալության իմաստը կայանում էր նրանում, որ 9-րդ դասարանցիներին ներկայացնեինք Կրթահամալիրի Քոլեջի մասին, փորձելով նրանց օգնել մասնագիտության ընտրության հարցում: Յուրաքանչյուր ուսանող ներկայացրեց այն մասնագիտությունը, որով հենց սովորում էր և խոսվում էր նրա մասին թե այդ մասնագիտությամբ ինչ առավելություններ ու հնարավորություններ է ձեռք բերում»։
  • Գայանե Սարգսյան՝ «Բակ մտնելուն պես հյուրասիրություն, ջերմ ընդունելություն, հետաքրքիր զրույցներ.. իրական գյուղական, հավես ու ջերմ մթնոլորտ։ Մեզ ծանոթացրեցին իրենց ջերմոցներին, որտեղ աճեցնում էին տարբեր մրգեր ու բանջարեղեններ, պատմեցին դրանց խնամքի և այլնի մասին»։
  • Լենա Պողոսյան՝ «Սկզբում մեզ ցույց տվեցինք թե ինչպես են ձկները բուծում։ Խավիարից դուրս եկած ձկներին անվանում են՝ մալյոկ։ Խավիարները բերված էին տարբեր երկրներից, այնտեղի դրված խավիարը բերված էր Լեհաստանից։ Տեսանք, կերակրեցինք տարբեր չափերով ձկների։»
  • Նանե Ասատրյան՝ «Անգելինայի հյուրընկալ ընտանիքը՝ տատիկը, պապիկը, հայրիկը, մորեղբայրը, հյուրընկալեցին մեզ և մեր դասավանդողներին և պատմեցին գյուղի պատմությունը: Փոքրիկ հարց-պատասխան ունեցանք Անգելինայի մորեղբոր հետ, որը մեզ մի փոքր պատմեց իր ծագման մասին, թե որտեղից են եկել գյուղացիները և ինչ արմատներ ունեն:»
  • Լիլյա Սարուխանյան՝ «մեր այցի նպատակն էր դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին պատմեինք մեր քոլեջի մասին, թե ինչ մասնագիտություններ ունենք քոլեջում, որպեսզի օգնեինք նրանց մասնագիտության ընտրության հարցում։»
  • Մարիա Վարդանյան
  • Էլեն Այվազյան
  • Գալինա Ավագյան
  • Օֆելյա Առաքելյան

Տեսանյութը՝ Լենա Պողոսյանի

  • Այց Գայի միջնակարգ դպրոց․
  • Հարցազրույց Հովտաշատ գյուղի բնակիչներից․
  • Հովտաշատ գյուղ

Оставьте комментарий