Հանդիպում Արթուր Խալաթյանի հետ 16․04․2021թ․

Ապրիլի 16-ին Zoom- առցանց հարթակում հանդիպում ունեցանք Գագարին նախագծի մասնակից, ԳիտՍԵՐունդ ծրագրի տնօրեն Արթուր Խալաթյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Զովաբեր, Դդմաշեն, Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր, Գագարին համայնքների դպրոցների տնօրենները և դասավանդողները։

Հանդիպման ընթացքում Արթուր Խալաթյանը ներկայացրեց պրեզենտացիա , որի նպատակն էր մասնակիցներին ծանաոթացնել, իր և իր թիմակիցների կողմից կատարված աշխատանքները և փոփոխությունները կրթության ոլորտում։ Ներկայացվեց կրթական ոլորտում առկա խնդիրների,հնարավորությունների, և թե ինչ լուծման ուղիներով կարող ենք ուսումնական գործընթացը դարձնել ավելի հետաքրքիր։

Իմ կարծիքով շատ հետաքրքիր և բովանդակալից հանդիպում էր, և ներկայացված բոլոր առաջարկները, ուսումնական մեթոդները և միջոցները օգտակար էին ուսումնական պրոցեսը ավելի հետաքրքրաշարժ դարձնելու համար։

Оставьте комментарий