Ֆիզիկական միջավայրի ձևավորում

Ժամկետը՝ շուրջտարյա

Վայրը՝ Միջին դպրոցի տարածք

Նպատակը՝ լանդշաֆտային պլանավորման միջոցով բնական միջավայրը դարձնել ավելի գրավիչ և հետաքրքիր։

Խնդիրները՝

  • միջավայրի մաքրում,
  • հողի սնուցում, փխրեցում, փորում, ծառերի սրսկում, էտում և տեղափոխում, ծաղկային տարածքների, տնկարանների ստեղծում,
  • տարածքի ձևավորում։

Իրականացման ընթացքը․

Աշխատանքի իրականացման ժամանակ հաշվի են առնվում համապատասխան տարածքի բնաաշխարհագրական առանձնահատկությունները։ Ուսումնասիրվել են տարածքի առկա
վիճակը, կանաչապատման աստիճանը, եւ ըստ այդմ՝ մշակվել է նոր նախագիծ։

  • Քնարիկ Մելքոնյանի և Հասմիկ Ուզունյանի հետ համագործակցությամբ տարածքի մաքրման աշխատանքների իրականացում,
  • Տարածքի ձևավորման աշխատանքների իրականացում հետևյալ ձևով․

Միջին դպրոցի նշված տարածքի ձևավորում։

Нет описания.
  1. Ամբողջ տարածքով փաթաթվող բույսերի տնկում։
Լիաններ

2.Երկու հատվածներում փայտից նստարանների տեղադրում, ինչը կծառայի որպես ուսումնական միջավայր։

3. Ծառերի շուրջբոլորը շրջանաձև քարերի տեղադրում։

4. Բաց հատվածներում մանր ծաղիկների՝ գայլարդիա, տնկում և ձևավորում հետևյալ դիզայնով։

5. Տարածքի մուտքը դեպի արվեստանոց հետևյալ տեսքով։

Нет описания.

Ամփոփում

  • Կանաչ, ծաղկած, խնամված և էկոլոգիապես մաքուր միջավայրի ստեղծում։
  • Արդյունքների ներկայացում մասնակիցների բլոգներում, ենթակայքում, կայքում, սոցցանցերում։

Իրականացված աշխատանքները․

1․Հողի հարթեցում, մագլցող բույսերի տնկում, դեկորատիվ բույսերի և ծառերի տնկում։

2․ Միջին դպրոցի ամբողջ տարածքով իրականացրել ենք հողի հարթեցում և սիզախոտի տնկում։

Աշխատանքների ընթացքը․

Оставьте комментарий